
Բաքվում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարության հերթական նիստը
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական նիստն է կայացել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարցաքննվել են մի քանի հայ գերիներ։ Նրանց մեջ հիշատակվում են Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալլահվերդյանի, Լևոն Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի անունները։
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին։