14 Ապր
2025
9.1° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելական բանակը հրթիռներ է արձակել Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցի ուղղությամբ

Իսրայելական բանակը հրթիռներ է արձակել Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցի ուղղությամբ

Իսրայելական բանակը հրթիռներ է արձակել Գազայի Ալ-Մամադանի հիվանդանոցի ուղղությամբ, այս մասին հաղորդում է IRNA-ն։

Գազայի պետական տեղեկատվական բյուրոն այս հարձակման պատասխանատվությունը դրել է իսրայելական ռեժիմի և ԱՄՆ վարչակազմի վրա:

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով լրջորեն տուժել են այդ բուժհաստատության ընդունարանը, լաբորատորիան և դեղատունը:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ բազմաթիվ վիրավորներ և հիվանդներ, որոնք բուժում էին անցնում այդ հոսպիտալում, հրթիռային հարձակումից հետո լքել են բուժհաստատությունը:

Տվյալ հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է, որ տասնյակ վիրավորներ և հիվանդներ, որոնցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում, ստիպված են պառկել հիվանդանոցի շրջակայքում գտնվող փողոցներում՝ սպասելով բժշկական օգնության:

Ռազմագերիներ