15 Ապր
2025
10.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում գրանցվել է վերջին տարիների ամենացածր ջերմաստիճանը

Թուրքիայում գրանցվել է վերջին տարիների ամենացածր ջերմաստիճանը

Վերջին օրերին Թուրքիայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվում վերջին տասը տարում։ Այս մասին X սոցցանցում հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

Ըստ նրա՝ Թուրքիայում ապրիլի 10-12-ին օդի ջերմաստիճանը տեղ-տեղ նվազել է մինչեւ -15 աստիճան, ձյուն ու կարկուտ է տեղացել։ Վերջին անգամ հանրապետությունում նման սառնամանիքներ են նկատվել 2014թ.-ին։

«Այս անբարենպաստ եղանակային պայմանների արդյունքում մենք, ցավոք, ապրում ենք մեր պատմության մեջ գյուղատնտեսության ամենամեծ սառնամանիքներից մեկը 2014 թվականի գյուղատնտեսական խոշոր սառնամանիքից հետո», – գրել է Յումակլին:

Երկրում օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը հանգեցրել է գյուղացիական տնտեսությունների մեծ վնասի։ Տուժել են ծիրանիների և ընկուզենիների տնկարկները, ինչպես նաև խաղողի այգիները, կարտոֆիլի և սոխի ցանքատարածքները։ Նախարարի վկայությամբ, պետությունը մտադիր է աջակցել եղանակից տուժած գյուղացիներին։

Ռազմագերիներ