16 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը մտադիր է 1,6 միլիարդ եվրո հատկացնել Պաղեստինին աջակցելու համար. Financial Times 

ԵՄ-ը մտադիր է 1,6 միլիարդ եվրո հատկացնել Պաղեստինին աջակցելու համար. Financial Times 

Եվրամիությունը կհայտարարի Պաղեստինին 1,6 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին. գրել է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցայի հայտարարությունը։ Ինչպես նշվել է, ինտեգրացիոն ասոցիացիան անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և կոչ է անում Իսրայելին դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունն այնտեղ։

«ԵՄ-ը մտադիր է 1,6 միլիարդ եվրո հատկացնել Պաղեստինին աջակցելու համար… Բրյուսելը կհայտարարի 1,2 միլիարդ եվրոյի դրամաշնորհների և մինչև 400 միլիոն եվրոյի վարկերի նոր փաթեթի մասին՝ Եվրոպական ներդրումային բանկից և Պաղեստինի ինքնավարության կայուն զարգացման եվրոպական հիմնադրամից», – մեջբերել է հրատարակությունը Շուիցայի խոսքերը։

Ինչպես նշել է եվրահանձնակատարը, մոտ 620 մլն եվրո կուղղվի իշխանությունների ֆինանսական աջակցությանը, իսկ մոտ 576 մլն եվրո՝ Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի վերականգնմանը։ Հիշեցնենք, որ մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ-ի ծրագիրը:

Ռազմագերիներ