
Եթե հաջողվի բացել հայ-թուրքական սահմանը, դա շատ դրական կանդրադառնա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա․ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական ԶԼՄ-ին
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV լրատվականին։
Ի թիվս այլ հարցերի, ՀՀ արտգործնախարարը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին։
«Մեր մոտեցումն այն է, որ եթե կարողանանք բացել Հայաստանի և Թուրքիայի սահմանները, դա շատ դրական կանդրադառնա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա։ Մեր դիրքորոշումները Մերձավոր Արևելքում շատ հարցերում համընկնում են։ Մենք նախկինում երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց, երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը» , – ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կա խաղաղության հստակ հնարավորություն, հետևաբար «պետք է նպաստել կայունությանը, այլ ոչ թե հետագա քաոսին և հակամարտություններին»։