
Եթե անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, նշանակում է անվտանգություն չունենք․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի կատարողականն ու պատասխանում պատգամավորների հարցերին: Նրա ելույթի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, ի՞նչ իմաստ ունի Մինսկի խմբի գործունեությունը:
- Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում, միայն ԶՊՄԿ-ով 1 մլրդ դոլար ենք վերադարձրել:
- Բանակը մեր միակ և առաջնային գործիքը չէ անվտանգությունն ապահովելու համար։ Եթե անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն չունենք։
- Նոր Սահմանադրության ընդունման դեպքում պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը:
- Պետք է բացառել վենդետաները, ՀՀ-ն չդարձնել «բեսպրեդելի» սև խորշ՝ աշխարհի քարտեզի վրա։
- Բաքվին առաջարկում եմ հետաքննել կրակոցները, նույն օրը կարելի է փողը ստուգել՝ տա՞ք է, թե՞ ոչ:
- Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ: