16 Ապր
2025
8.2° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամեն ինչ անում էինք՝ ԼՂ-ում բնակիչների անվտանգ ապրելու համար. Ռուբինյան

Ամեն ինչ անում էինք՝ ԼՂ-ում բնակիչների անվտանգ ապրելու համար. Ռուբինյան

Ես ԼՂ կառավարությանը մեղադրում եմ ժողովրդի՝ այնտեղ անվտանգ ապրելու հարցը տապալելու համար. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք ամեն ինչ անում էինք Լեռնային Ղարաբաղում բնակիչների անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանման համար, բայց հետո եղավ այն, ինչ եղավ»,-ասել է Ռուբինյանը։

Նա նաև նշել է, որ իրենց քաղաքականությունը միտված էր ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության  միջև ուղիղ բանակցություններին։

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Իշխանափոխությունից օրեր անց տեղի ունեցավ էթնիկ զտում, Սամվել Շահրամանյանն էլ ստորագրեց ԼՂ-ի լուծարման փաստաթուղթը։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը ստորագրվել է Արցախի կառավարության կողմից»-ասել է նա։

Ռազմագերիներ