
Ղարաբաղցիները չեն կռվել 44-օրյայի ժամանակ․ Խաչատուր Սուքիասյանը վիճեց լրագրողների հետ
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վիճել է լրագրողների հետ, երբ վերջիններս փորձել են պարզել, թե ինչու է պատգամավորն Արցախում տեղի ունեցած պայթյունի և վերջին պատերազմի հետևանքով զոհված տղաների մասին տված ճեպազրույցի ժամանակ հայտարարել, թե այդ պատերազմում գրեթե զոհեր չեն եղել։
«Ղարաբաղցիները չեն կռվել 44-օրյա պատերազմի ժամանակ, մի մասը սաբոտաժ է արել, մի մասն էլ՝ տվյալներ է տրամադրել։ Բոլորը գիտեն սա, ընթացքում էլ դատական պրոցեսներում կտեսնեք։ Ես Ղարաբաղից շատ ընկերներ ունեմ, նրանց աշխատանքի եմ տեղավորել, մեծը մասը չի կռվել։ Արցախում ապրող 150 հազարից ինչքա՞ն են զոհվել, մեր Հայաստանից՝ ինչքան են կռվել»,-ասել է Սուքիասյանը։