19 Ապր
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսիները հայտարարել են Իսրայելի և ԱՄՆ ավիակիրների վրա հարձակումների մասին

Հուսիները հայտարարել են Իսրայելի և ԱՄՆ ավիակիրների վրա հարձակումների մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հուսիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հարձակվել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի ռազմական թիրախի, ինչպես նաև Կարմիր և Արաբական ծովերում ԱՄՆ «Harry Truman» և «Carl Vinson» ավիակիրների վրա:

Ինչպես ասվում է հուսիական զինված ուժերի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ, այդ հարձակումները հուսիներն իրականացրել են` ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Եմենի արևմուտքում նավթային նավահանգստի ռմբակոծմանը:

«Եմենի ռազմաօդային ուժերը «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռի կիրառմամբ ռազմական գործողություն են իրականացրել՝ հարված հասցնելով Բեն Գուրիոն օդանավակայանի շրջանում գտնվող ռազմական օբյեկտին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է ամերիկյան ավիակիրներին, ապա հստակեցվում է, որ խոսքը «Harry Truman»-ի և «Carl Vinson»-ի մասին է:

Ընդ որում, հուսիների ռազմական հրամանատարությունն ընդգծել է, որ դա Արաբական ծով ժամանելուց հետո «Carl Vinson» ավիակրի վրա հարձակման առաջին դեպքն է:

Դրանից բացի, հուսիները մայրաքաղաքային Սանա նահանգի երկնքում խոցել են ամերիկյան հերթական MQ-9 հետախուզական ԱԹՍ-ն:

Ռազմագերիներ