
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բոլոր գործընթացների ավարտին կիրականացվի տրանսպորտային և առևտրային միջանցքների շահագործումը. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է արևելյան, հարավ-արևելյան և Սև ծովի տարածաշրջանների պատգամավորների հետ։
Պատասխանելով վերջիններիս հարցերին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիայում սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծմանը և խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: «Բոլոր գործընթացների ավարտին կիրականացվի տրանսպորտային և առևտրային միջանցքների շահագործումը», – նշել է Ֆիդանը։