19 Ապր
2025
15.4° c ԵՐԵՎԱՆ
3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել  Ռուսաստանի մաս․ Bloomberg

ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս․ Bloomberg

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ղրիմը ճանաչել ռուսական տարածքի մաս՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում․ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ, նման քայլը կարող է լինել վերջին ազդանշանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը:

Bloomberg-ի աղբյուրները հստակեցրել են, որ Վաշինգտոնը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Ղրիմը ռուսական ճանաչելու վերաբերյալ: Բանակցությունների մանրամասները գործակալության զրուցակիցները չեն բացահայտել։

Ռազմագերիներ