
Իսրայելը չի բացառում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը. Reuters
Իսրայելը չի բացառում Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը` չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը, որ ինքը հիմա պատրաստ չէ աջակցել նման որոշմանը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսրայելցի մեկ պաշտոնյայի և հարցին քաջածանոթ երկու անձանց` առանց նրանց անունները հրապարակելու։
Ըստ գործակալության տվյալների՝ անցած ամիսների ընթացքում Իսրայելը Թրամփի վարչակազմին մի շարք առաջարկներ է ներկայացրել տարբեր ինտենսիվության գործողությունների վերաբերյալ` ուղղված իրանական միջուկային օբյեկտների դեմ, այդ թվում՝ ավիահարվածների և հատուկ նշանակության ուժերի կիրառմամբ։ Դրանք մասամբ կրկնում են այն առաջարկները, որոնք Իսրայելը ներկայացրել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։ Հնարավոր ժամկետ է նշվում գարնան վերջը կամ ամառը։
Գործակալությունը գրում է, որ իսրայելցի պաշտոնյաները հակված են սահմանափակ գործողության, սակայն ամեն դեպքում Իսրայելին անհրաժեշտ կլինի ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը, առնվազն Իրանի պատասխան հարվածների դեպքում: