20 Ապր
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական բանակը խստորեն պահպանել է Զատկի հրադադարը․ ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը խստորեն պահպանել է Զատկի հրադադարը․ ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը շաբաթ օրը՝ ժամը 18:00-ից սկսած, խստորեն պահպանել է Զատկի հրադադարը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի համաձայն՝ հատուկ ռազմական գործողության գոտում զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 19-ի ժամը 18։00-ից սկսած խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում գրավված սահմանագծում ու դիրքերում»,-ասված է ռազմական գերատեսչության ամփոփագրում:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Զատկի հրադադարի մասին։ Այն տևելու է շաբաթ ժամը 18.00-ից մինչև կիրակի, լույս երկուշաբթի գիշերվա ժամը 00:00-ն։

Ռազմագերիներ