21 Ապր
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահն այս շաբաթ կայցելի Ադրբեջան՝ իրանա-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին

Իրանի նախագահն այս շաբաթ կայցելի Ադրբեջան՝ իրանա-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս շաբաթ նախատեսված է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան։

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ իրանա-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին»,- ասել է նա։

Ավելի վաղ Իրանի Առևտրի պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմուազինը հայտնել էր, որ Մասուդ Փեզեշքիանի այցին նախապատրաստվելով՝ մեծ պատվիրակություն կժամանի Ադրբեջան։

Նրա խոսքով՝ Իրանի նախագահը Ադրբեջան կայցելի մասնավոր հատվածի 110 ներկայացուցիչների, Արդաբիլի և երկրի հյուսիս-արևմտյան չորս նահանգների գործարարների և նահանգապետերի հետ։ Պատվիրակության մի մասն Ադրբեջան կժամանի մինչև Իրանի նախագահի այցը՝ ապրիլի 27-ին։ Իրանի նախագահին կուղեկցի 110-120 հոգանոց պատվիրակություն։

Ռազմագերիներ