22 Ապր
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանը Հռոմի պապի հուղարկավորության նախապատրաստական աշխատանքից լուսանկարներ է հրապարակել

Վատիկանը Հռոմի պապի հուղարկավորության նախապատրաստական աշխատանքից լուսանկարներ է հրապարակել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինը տեղափոխել են Սանտա Մարտա նստավայրի մատուռ, որտեղ նա ապրել է որպես կաթոլիկ աշխարհի առաջնորդ իր 12-ամյա ծառայության ընթացքում։ Վատիկանը հրապարակել է նստավայրից լուսանկարների շարք․ գրում է The Telegraph-ը։
Երկուշաբթի արված և այսօր առավոտյան հրապարակված լուսանկարներում 88-ամյա Ֆրանցիսկոս պապն է իր մահից ժամեր անց։

Նկարներից մեկում Քևին Ֆարելը, ով կվերահսկի Սուրբ Աթոռը մինչև կընտրվի Հռոմի նոր պապ, օրհնում Ֆրանցիսկոսին:

Հիշեցնենք, որ Վատիկանը երկուշաբթի հայտարարեց է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է սրտի անբավարարությունից։

Նշվում է, որ կարդինալները այսօր կորոշեն Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության օրը, որից երեք շաբաթ անց տեղի կունենա Հռոմի նոր պապի ընտրությունը:

 

Ռազմագերիներ