22 Ապր
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարել

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երկկողմ բանակցություններ անցկացնել․ գրում է BBC-ն։

Երկուշաբթի ռուսական պետական հեռուստատեսության եթերում Պուտինն ասել է, որ ՌԴ-ն «միշտ դրական է վերաբերվել խաղաղության ցանկացած նախաձեռնության»:

«Հույս ունենք, որ Կիևի ռեժիմի ներկայացուցիչները նույն կերպ են մտածում», – նշել է Պուտինը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինի մեկնաբանությունները ցույց են տալիս քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու մասին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու ՌԴ պատրաստակամությունը։

Զելենսկին ուղղակիորեն չի արձագանքել Պուտինի հայտարարություններին, սակայն նշել է, որ Ուկրաինան «պատրաստ է ցանկացած քննարկման», որը կապահովի խաղաղ բնակչության անվտանգությունը։

 

Ռազմագերիներ