22 Ապր
2025
13.3° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ ըստ ներկա ճակատային գծի․ Financial times

Պուտինը առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ ըստ ներկա ճակատային գծի․ Financial times

Վլադիմիր Պուտինը առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում՝ ըստ ներկա ճակատային գծի. գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Պուտինը ապրիլի սկզբին Սանկտ Պետերբուրգում Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ նաև նշել է, որ Մոսկվան կարող է հրաժարվել  ուկրաինական օկուպացված որոշ շրջանների հանդեպ ունեցած իր հավակնություններից։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը FT-ին ասել է, որ «ընթանում է լարված աշխատանք»․

«Մենք բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ։ Աշխատանքը բարդ է և երկարատև, այդ պատճառով դժվար է ակնկալել անհապաղ արդյունքներ, և այն չի կարող լինել հրապարակային», — նշել է Պեսկովը։

Ռազմագերիներ