23 Ապր
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներողություն կխնդրեն հայերից. Ծիծեռնակաբերդի թուրք այցելուների չհրապարակված գրառումները․ Sputnik Արմենիա

Ներողություն կխնդրեն հայերից. Ծիծեռնակաբերդի թուրք այցելուների չհրապարակված գրառումները․ Sputnik Արմենիա

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվում է երկու հուշամատյան` մեկը բոլոր այցելուների, մյուսը` պատվավոր հյուրերի համար։ Sputnik Արմենիան հրապարակում է թուրք քաղաքացիների տարբեր տարիների գրառումները։ Թարգմանությունը կատարվել է թանգարան-ինստիտուտի աջակցությամբ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին, խորը տպավորություն է թողել միլիոնավոր այցելուների վրա։ Նրանց թվում են նաև էթնիկ թուրքեր։

Իրենց գրառումներում նրանք դատապարտում են անցյալի հանցագործությունները, ափսոսանք հայտնում, ներողություն խնդրում հայ ժողովրդից և ընդգծում, որ չեն կարող մոռանալ կատարվածը։

Հուշամատյանում գրառում կատարած առաջին թուրք հյուրերից մեկը «Ընդդեմ ցեղասպանության միավորում» գերմանական կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմն էր: Նա մահացել է 2021 թվականին, իր կյանքի շուրջ 20 տարին նվիրելով Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանը։

2001 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ և թանգարան–ինստիտուտ այցելած Ալի Էրթեմը գրել է, որ երբեք չի մոռանա այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին։

«Մենք երբեք չենք մոռանա 1915 թ․ապրիլի 24-ը, որպեսզի ապրիլի 24-ները այլևս չկրկնվեն/չապրվեն։ Հայ ժողովրդի ապրած ցեղասպանության ցավը կմնա սպի մեր խղճի վրա և սուգ մեր սրտերում, քանի դեռ այն չի ճանաչվել/ընդունվել որպես ցեղասպանություն»,- գրել է Էրթեմը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ