
Ադրբեջանը և Չինաստանը ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել
Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման վերաբերյալ։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինինի հրավերով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի ապրիլի 22-ից 24-ը պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում է:
Հայտարարության մեջ նշվել է, որ կողմերը միմյանց տրամադրում են «վճռական աջակցություն երկու երկրների հիմնարար շահերը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում»: Ադրբեջանը «կտրականապես դեմ է արտահայտվել Թայվանի անկախության ցանկացած ձևին և աջակցություն է հայտնել Չինաստանի կառավարությանը երկրի վերամիավորման իրականացման գործում»։
Չինաստանն, իր հերթին, «վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին և հակաարդյունավետ է համարում առճակատմանն ուղղված աշխարհաքաղաքական խաղերը»։
Կողմերը նշել են, որ կնպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն և երկարաժամկետ զարգացմանը։ Ադրբեջանը և Չինաստանը պատրաստակամություն են նաև հայտնել սկսել բանակցություններ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։
Չինաստանն իր աջակցությունն է հայտնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցությանը:
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ կողմերը ջանքեր կգործադրեն պաշտպանելու ՄԱԿ-ի վրա կենտրոնացած աշխարհակարգը և միջազգային կարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա։ «Կողմերը պաշտպանում են մարդկության ընդհանուր արժեքները՝ խաղաղություն, զարգացում, հավասարություն, արդարություն, ժողովրդավարություն և ազատություն, և նպաստում են նոր տեսակի միջազգային հարաբերությունների և մարդկության համար ընդհանուր ճակատագրի ստեղծմանը», – նշվել է հայտարարությունում: