
Ադրբեջանը սադրում է, որովհետև չկա կարմիր գիծ, կա սակարկում․ Մամիջանյան
Ադրբեջանի տրամաբանությունը շատ պարզ է․ այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Բնական է՝ Ադրբեջանը պետք է ագրեսիա իրականացնի խաղաղ բնակչության վրա, որը առաջացնի հասարակական լարում, ճնշում խռովություն, որ Փաշինյանը դա օգտագործի հերթական «զիջումը» լեգիտիմացնելու համար»,-ասել է Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ սա լինում է այն դեպքում, երբ հիմնական բանակցողը՝ Փաշինյանը, կարմիր գիծ չի գծում։
«Փաշինյանը թողնում է սակարկման հնարավորություն, Ադրբեջանն էլ գիտակցում է, որ եթե մի քիչ էլ այս կամ այն գործողությունը իրականացնի, ինչ ուզի՝ տալու են»,-ասել է նա։