
Հայ ժողովուրդը ուզում է և հավատում խաղաղությանը․ Արթուր Հովհաննիսյան
ՀՀ իշխանությունը խոսել է, և կարող եմ ասել, որ ժողովրդին մոտ 98%-ով հայտնի է՝ ինչի մասին է խաղաղության պայմանագիրը․ ճեպազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Ես վստահ կարող եմ պնդել, որ հայ ժողովուրդը հավատում է խաղաղությանը, հայ ժողովուրդը ուզում է խաղաղություն և հավատում է խաղաղությանը»-ասել է պատգամավորը։
Նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նշել է, որ խաղաղության փաստաթղթի հրապարակումը դիվանագիտական նորմի, էթիկայի և վստահության խախտում է։
«Ադրբեջանին տալ ևս մեկ առիթ՝ այդ բանակցությունների պրոցեսը սաբոտաժի ենթարկելու՞։ Ադրբեջանը պարբերաբար փորձում է խաղաղության պրոցեսը տորպեդահարել։ Եթե մենք հրապարակենք փաստաթուղթը՝ առանց երկրորդ կողմի համաձայնության, դա կլինի դիվանագիտական և ընդհանուր էթիկայի նորմերի խախտում։ Մենք փորձում ենք մեր բոլոր գործողությունները կազմել ու ամեն մի քայլն անել այնպես, որ ռուսի ասած՝ не к чему было бы придраться»-նշել է Ալեքսանյանը։