23 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ օրակարգում առաջնային է եղել, այդպես էլ պետք է պահենք․ Արտակ Զաքարյան

Ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ օրակարգում առաջնային է եղել, այդպես էլ պետք է պահենք․ Արտակ Զաքարյան

20-րդ դարում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների հետևանքով մոտավորապես 13,5 միլիոն մարդ է սպանվել։ Դրանք մարդկանց դեմ հանցագործություններ են, և Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը և՛ բարոյական, և՛ քաղաքական պատասխանատվությունից չպիտի կարողանա խուսափել․ ABC mediaի հետ զրույցում ասել է ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ Արտակ Զաքարյանը։

«Աշխարհում Հայոց Ցեղասպանությունն ամենաճանաչված ցեղասպանություններից է, և նախորդ տարիներին բոլոր նախագահների ղեկավարության տարիներին՝ Սփյուռքի հետ միասին, Հայաստանի օրակարգում այն եղել է առաջիններից, էդպես էլ պիտի պահենք։ Հիմա գործող իշխանությունը, կապիտուլյանտները նահանջողական, պարտվողական, վախկոտ ու թուլամորթ քաղաքականությունով, փորձում են սիրաշահել ու Թուրքիայի բարեհաճությունը ստանալ՝ հայտարարելով, որ դա առաջնահերթություն
չէ՝ չհասկանալով, որ այդպես կրկնակի հարվածի տակ են դնում հայ ժողովրդին»,-ասել է Զաքարյանը՝ Հանրապետության Հրապարակից մեկնարկող ամենամյա Ջահերով երթի ժամանակ։

Ռազմագերիներ