24 Ապր
2025
10.1° c ԵՐԵՎԱՆ
5.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է որպես ժողովուրդ ու որպես պետություն ստեղծենք «այլևս երբեքի» համակարգը․ Բագրատ սրբազան

Պետք է որպես ժողովուրդ ու որպես պետություն ստեղծենք «այլևս երբեքի» համակարգը․ Բագրատ սրբազան

Խուլիգանական մի խումբ ուզուրպացրել է մեր հայրենիքը և փորձում է կամակատար հարճի պես կատարել բոլոր հրահանգները՝ անկախ այն գնից, որը վճարում են մեր պետականության և մեր ժողովրդի հաշվին․ ջահերով երթի ընթացքում ABC media-ի մեր թղթակցի հարցին պատասխանել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշել է, որ այդ գինն իր մեջ ներառում է նաև Ցեղասպանության ժխտումը։

«Ցեղասպանության ճանաչման շղթան անգամ սովետական ժամանակներում չի կտրվել և չի էլ կարող հիմա, քանի դեռ մեր սերունդները հիշում են, մենք հիշում ենք։ Կարող է թուլանալ, բայց կտրվել՝ ոչ»,-ասել է նա։

Սրբազանի խոսքով՝ շուտով այս իշխանափոխություն կլինի, և ցեղասպանություն գաղափարը ոչ միայն քաղաքական իմաստով, այլև գաղափարական իմաստով կդառնա կենսագործունեության առանցք։

«Դա մեր իրավունքն է, մեր գոյության, ապրելու իրավունքն է, և մենք պետք է սստեղծենք «այլևս երբեք»-ի համակարգը՝ որպես ժողովուրդ, որպես պետություն»-նշել է նա։

Ռազմագերիներ