
Պահանջատիրությունից հրաժարվելու իրավունք չունենք․ Էդուարդ Շարմազանով
Միջազգային հանրությունը դատապարտում է Ցեղասպանությունը հայերի նկատմամբ․ Հանրապետության հրապարակում ABC media–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ չնայած դավաճանության հետևանքով կորցրեցինք Արցախը, թուրք–ադրբեջանական կամակտարների ռեժիմն ամեն ինչ անում է, որ կոտրի հայության ողնաշարը:
«Մենք իրավունք չունենք հրաժարվել մեր ազգային արժեքներից, իրավունք չունենք հրաժարվելու մեր պահանջատիրությունից և իրավունք չունենք ազգային պետականության իդեալներից, որի հիմքը նաև դատապարտումն է հայոց ցեղասպանության»,-ասաց Շարմազանովը: