24 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտքն է․ աշխարհը վկայակոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտքն է․ աշխարհը վկայակոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել․ «Մենք խորին հարգանքով ենք նշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հունաստանի ժողովուրդը կիսում է հալածանքների և ցեղասպանության ցավը Հայաստանի ժողովրդի հետ։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտքն է»։

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը ևս ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Լիբանանի նախագահն ընդգծել է, որ Ցեղասպանության ոգեկոչումը ոչ միայն հարգանքի տուրք է պատմական տխուր իրադարձության, այլև՝ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների հաստատում։

«Սա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և բոլոր տեսակի բացառումների դեմ դիմակայելու կարևորության մասին», – նշել է Աունը:

Ռազմագերիներ