24 Ապր
2025
20.4° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Երևանի անդամակցությունը դրվել է «կանգի» վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։

«Հայաստանը դուրս չի եկել, այլ պաուզայի վրա է դրել իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Ասել, որ նրանք գնացել են կամ գնում են, նման հարց դրված չէ»,- նշել է գլխավոր քարտուղարը։

Ռազմագերիներ