24 Ապր
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մշտապես լսելով մեր նահատակների ձայնը՝ պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Մշտապես լսելով մեր նահատակների ձայնը՝ պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․

«Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք։

Լինենք միակամ և միասիրտ ազգային բոլոր հարցերում, հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր, համախմբվենք մեր դարավոր հոգևոր արժեհամակարգի շուրջ և կառուցենք ամուր պետություն։ Դարձյալ Սուրբ Գիրքն է մեզ ասում, որ եթե մենք հավատարիմ լինենք այս քչի մեջ, Աստված ավելին կտա մեզ։

Ուստի, մշտապես լսելով մեր նահատակների ձայնը՝ մենք պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից, պետք է նախ սիրենք իրար, ապա նաև մեր երկիրը, և այս պարագային հաղթանակը իրեն շատ սպասել չի տա։

Հիշատակն Արդարոց օրհնությամբ եղիցի»:

Ռազմագերիներ