24 Ապր
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը չօգտագործեց Ցեղասպանություն եզրույթը․ ԱՄՆ Նախագահի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Թրամփը չօգտագործեց Ցեղասպանություն եզրույթը․ ԱՄՆ Նախագահի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ առանց օգտագործելու Ցեղասպանություն եզրույթը

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը և հարգանքի տուրք ենք մատուցում այն հրաշալի հոգիների հիշատակին, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ընթացքում։ Սկսած 1915 թվականից՝ Օսմանյան Կայսրության վերջին տարիներին, մեկ ու կես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան երթերի ենթարկվեցին։ Այս Հիշատակի օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի Հայ Համայնքին՝ սգալով այդ բազմաթիվ կյանքերի կորուստները։

Ամեն տարի ապրիլի 24-ին մենք անդրադառնում ենք ամերիկյան և հայկական ժողովուրդների միջև առկա ամուր ու երկարատև կապերին։ Մենք հպարտ ենք 1915 թվականին ստեղծված Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեով, որը բացառիկ հումանիտար աջակցություն է ցուցաբերել հայ փախստականներին, և երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիների, ովքեր նվիրատվություն կամ կամավորություն են կատարել՝ օգնելու իրենց տներից արտաքսված հայերին։

Այս օրը մենք վկայում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու դիմացկունությունը՝ ի պատասախան ողբերգության։ Մենք բախտավոր ենք, որ բազմաթիվ հայեր բերել են իրենց հարուստ մշակույթը մեր ափեր՝ զգալի ներդրում ունենալով մեր երկրի կյանքում՝ որպես հերոս զինվորներ, հանրաճանաչ արվեստագետներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ։

Հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին՝ իմ վարչակազմը մնում է հավատարմորեն նվիրված կրոնական ազատությունների պահպանմանն ու խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և պահպանել տարածաշրջանային կայունությունը՝ շարունակելով ձգտել տևական բարգավաճման և անվտանգության», – ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։  ։

 

Ռազմագերիներ