Ի՞նչ ապաշրջափակում, եթե չկա կայունության ու խաղաղության ֆոն․ Մհեր Գրիգորյան
Ադրբեջանական կողմը դեռ չի արձագանքել «խաղաղության պայմանագրի»
վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ
փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ փոխվարչապետների մակարդակով եռակողմ նոր հանդիպման
օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
«Ընթացքում՝ աշխատանքային կոնտակտների մակարդակով ինչ-որ հարցեր
քննարկվում են, բայց որևէ պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին
չունենք»,- նշեց Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ ապաշրջափակման հարցով ընդհանուր ֆոնը պետք
է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունության ու խաղաղության
ֆոն։
«Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց։ Ապաշրջափակումը
կիրառական կլինի խաղաղության ֆոնին»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։