
Սկզբնական շրջանում հանդիպել եմ 3 նախագահների հետ․ Սամվել Շահրամանյան
Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել, սկզբնական շրջանում տարբեր քաղաքական գործիչների, ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ․ այսօր Ազատության հրապարակում արցախցիների վրանում հանդիպումից հետո ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է, և որևէ մեկի հետ հանդիպելու հարցում կաշկանդված չէ։
«40+10 աջակցության ծրագիրը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում և չեն ունենա մինիմալ պայմանների հնարավորություն։ Որոշումները կկայացվեն խորհրդի կողմից, և իմ կարծիքով դրանք պետք է բխեն մեր ժողովրդի շահերից»,-ասել է նա։
Շահրամանյանը նաև նշել է,որ խոսել է Սամվել Բաբայանի հետ, վերջինս էլ վստահեցրել է՝ ինքը կապ չունի ներկայացուցչության մոտ եղած ակցիայի հետ։