
Թրամփը պատրաստ է հանդիպելու Իրանի առաջնորդների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն բաց է Իրանի գերագույն առաջնորդի կամ նախագահի հետ հանդիպման համար և կարծում է, որ երկու երկրները համաձայնագիր կկնքեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. այս մասին նա ասել է Time պարբերականին տված հարցազրույցում:
Հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր, նա հայտարարել է. «Կարծում եմ՝ մենք համաձայնագիր կկնքենք Իրանի հետ»:
Time-ի հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կամ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, Թրամփը պատասխանել է. «Իհարկե»։
Փորձագետների մակարդակով բանակցությունները նախատեսվում է վերսկսել շաբաթ օրը Օմանում, որը բանակցությունների միջնորդ կողմն է: Նույն օրը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկումների երրորդ փուլը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե պատրաստ է ռազմական բախման Իրանի հետ, եթե չհաջողվի գալ համաձայնության բանակցությունների միջոցով: