
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանության համար կասկածվող անձին․ տեղեկացնում են ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից, գրում է ТАСС գործակալությունը։
«Շտապ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, 1983 թ. ծնված Իգնատ Կուզինը, ով Ուկրաինայում բնակության իրավունք ունի։ Նա ականապատել է «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում, որի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ ԳՇ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1966 թ. ծնված գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը», – հայտնել են կենտրոնից։
ԱԴԾ-ի տվյալներով՝ Կուզինը գնել է ավտոմեքենա, որի մեջ տեղադրել է ինքնաշեն պայթուցիկ սարք), որի բաղադրիչները ստացել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից Մոսկվայի մարզում ստեղծած պահեստից։
«Ապրիլի 25-ին, ՌԴ ՊՆ զինծառայողի շենքից դուրս գալու պահին, սարքը գործի է դրվել Ուկրաինայի տարածքից», – նշել են կենտրոնից։
«Ձերբակալվածը ԱԴԾ աշխատակիցների կողմից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների անցկացման համար՝ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչական ակտ) և 222.1 հոդվածի 1-ին մասի (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի պահում) շրջանակում հարուցված քրեական գործի շրջանակներում», – նշել են ԱԴԾ-ից։