01 Մայ
2025
13.2° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ փաստաբան

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից. գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ -ում։

Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։

Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առերևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,- գրել է փաստաբանը։

Ռազմագերիներ