01 Մայ
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իլոն Մասկն անցնում է հեռավար աշխատանքի

Իլոն Մասկն անցնում է հեռավար աշխատանքի

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE) իր աշխատանքները այլևս չի իրականացնի Սպիտակ տնից․ նա կսկսի աշխատել հեռավար․ գրում է Fox News-ը։

Սպիտակ տունն այս ամսվա սկզբին նշել էր, որ Մասկը միշտ էլ նախատեսում էր վերակենտրոնանալ Tesla-ում իր աշխատանքների վրա, երբ ավարտի իր «աշխատանքը DOGE-ում»։

DOGE-ում Մասկը նշանակվել էր որպես չվճարվող հատուկ կառավարական աշխատակից։ Նշվում է, որ նա կշարունակի հեռակա կերպով ներգրավված լինել գործակալության աշխատանքներում։

Fox News-ի լրագրողը նախկինում հարցազրույցի ժամանակ հարցրել էր Մասկին, թե արդյոք նա կաշխատի պետական հատուկ ծառայողներին տրամադրվող 130 օրվանից ավել, ինչին ի պատասխան Մասկը պատասխանել էր, որ այդ ժամանակահատվածում իր թիմը հավանաբար կկարողանա իրականացնել իր դիմաց դրված խնդիրը։

Ռազմագերիներ