
Նոր Նորքի թաղապետի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել նաև Մեսրոպ Մանուկյանին
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ:
Այդ անձանց անունները չեն նշվում, սակայն փաստաբան Վահե Եփրիկյանը տեղեկացրել է, որ խուլգանության հոդվածով հետապնդում է սկսսվել ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ 4 անձանց թվում է նաև Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանն է, ով անձամբ էր հարվածներ հասցրել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։