14 Հնս
2025
22.1° c ԵՐԵՎԱՆ
14.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարսելի քաղաքապետը ժամանել է Հայաստան և այցելել սահմանամերձ գյուղեր

Մարսելի քաղաքապետը ժամանել է Հայաստան և այցելել սահմանամերձ գյուղեր

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը Հայաստան է այցելել․ տեղեկանում ենք սոցիալական ցանցերում նրա գրառումներից:

X-ում արված գրառման մեջ քաղաքապետը հայտնել է, որ այցելել է հայ-ադրբեջանական սահմանի Պարույր Սևակ գյուղում Արցախից տեղահանվածների ընդունման կենտրոն և Խաչիկ գյուղի բժշկական կենտրոն։ Պայանը նշել է, որ դա «անչափ հուզիչ էր»:

«Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը: Հպարտությամբ և խոնարհությամբ վերահաստատեցի Մարսել քաղաքի լիակատար աջակցությունն այս սարսափելի հակամարտության զոհ դարձած մարդկանց և նրանց, ովքեր ամեն օր անձնվիրաբար օգնում են նրանց», – գրել է Պայանը:

Ռազմագերիներ