
Չկա հաղորդագրություն, չկա կրակոց․ ՊՆ փոխնախարար
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, եթե նման դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկում է և՛ պաշտոնական, և՛ բոլոր հաղորդակցման միջոցներով․ լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սահմանին դեռ կրակոցներ արձանագրվում են։
«Եթե պահպանված լիներ, ապա կլիներ հաղորդագրություն: Եթե չկա հաղորդագրություն, ուրեմն չկա»,- ասել է փոխնախարարը՝ կրակոցների մասին։
Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ եղել է օպերատիվության խնդիր, որը վերջին ժամանակաշրջանում այլև չկա։