05 Մայ
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը․ ի՞նչ պաշտոններ է նա զբաղեցրել նախկինում

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը․ ի՞նչ պաշտոններ է նա զբաղեցրել նախկինում

Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը․ տեղեկությունը ABC media-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Նա ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է  ներկայացվել դատարան»,-տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին՝ վարչապետի որոշմամբ։ Նախքան այդ նա զբաղեցրել է, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

2025 թվականի ապրիլի վերջին Դանիելյանը ազատման դիմում էր ներկայացրել` առանց պատճառ նշելու։

Վարչապետի կողմից պաշտոնական որոշում դեռ չի հրապարակվել։

Արմեն Դանիելյանը ծնվել է 1986 թվականի հուլիսի 2-ին։ 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

Ռազմագերիներ