
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ և հրավիրել է նրան Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկվել են մի շարք հարցեր։
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահի ջանքերը պատերազմների դադարեցման հարցում, գնահատում է Իրանի հետ բանակցային գործընթացը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք գործադրել է Թրամփը՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու նպատակով։ Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Գազայի գոտում հումանիտար ճգնաժամը հասել է լուրջ մասշտաբների, հումանիտար օգնությունը պետք է անխափան մուտք գործի Գազայի գոտի, և անհրաժեշտ է վերջ դնել այս հումանիտար ողբերգությանը», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Էրդողանը նաև հայտնել է Թրամփին, որ «Թուրքիան պատրաստ է համագործակցության և ամեն կերպ աջակցելու կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»։
Նախագահները քննարկել են նաև Սիրիայի հարցը։ Այս կապակցությամբ Էրդողանը նշել է, որ «ԱՄՆ-ի ջանքերը՝ մեղմելու Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, կնպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն ու կայունությանը»։
Էրդողանը հրավիրել է ԱՄՆ նախագահին պաշտոնական այցով գալ Թուրքիա։