05 Մայ
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բոլոր ընտրող կարդինալները ժամանել են Հռոմ՝ մասնակցելու կոնկլավին

Բոլոր ընտրող կարդինալները ժամանել են Հռոմ՝ մասնակցելու կոնկլավին

Բոլոր 133 կարդինալները, որոնք ձայնի իրավունք ունեն սպասվող կոնկլավի ժամանակ, ժամանել են Հռոմ՝ նոր Պապի ընտրությանը մասնակցելու․ հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Կարդինալների կոլեգիայի 179 անդամից մայիսի 7-ին բացվող կոնկլավին կհավաքվեն նրանք, որոնց տարիքը 80-ից ցածր է։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտնել է, որ նման մեծ թվով «Եկեղեցու իշխաններին» տեղավորելու համար Վատիկանը նստավայր է նախապատրաստել Սուրբ Մարթայի տանը, որն ավանդաբար ծառայել է այդ նպատակին վերջին կոնկլավների ժամանակ։

Բրունին հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել սենյակների վիճակահանությունը, որտեղ կարդինալները գաղտնիության և մեկուսացման պայմաններում բնակվելու են կոնկլավի ընթացքում: Կարդինալները կարող են իրենց բնակավայրեր մուտք գործել մայիսի 6-ի առավոտյան:

Տեսանյութն՝ այստեղ։

 

Ռազմագերիներ