06 Մայ
2025
14.2° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Կա շատ պարզ տրամաբանություն. Ազգային ժողովի պատգամավորներին հարցրել են՝ նախաձեռնո՞ւմ եք գործընթաց, թե՝չէ: Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա թեկնածուի հարցը միասին քննարկելն է, և մենք նույն վայրկյանին կնախաձեռնենք այդ գործընթացը: Այսինքն` որևէ նախապայման նման դեպքում չկա: Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը:

Այո, եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք»,-ասել է Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են շփվել ու համոզել ՔՊ-ական պատգամավորներին միանալ նախաձեռնությանը։

«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները0 լավ կլինի՝ սուս մնան։

Եթե պարոն Սինոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»,-ի պատասխան Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարության՝ ասել է Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, որ եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է, իսկ 2026-ին ավելի շատ տոկոսով է հաղթելու։

 

Ռազմագերիներ