07 Մայ
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Եմենի հուսիները հրադադարի շուրջ համաձայնության են եկել

ԱՄՆ-ն և Եմենի հուսիները հրադադարի շուրջ համաձայնության են եկել

Օմանի միջնորդությամբ Եմենի հուսիների և ԱՄՆ-ի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել փոխանցում է Reuters-ը:

Դրա համաձայն՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել մեկը մյուսին: Հուսիները այլևս չեն հարվածի Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբ նեղուցում գտնվող ամերիկյան նավերին. հայտարարել է Եմենի արտգործնախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կդադարեցնի հուսիների ռմբակոծությունը՝ նշելով, որ խմբավորումը համաձայնել է դադարեցնել Մերձավոր Արևելքում կարևոր նավագնացության ուղիների խափանումը։

Ռազմագերիներ