
Բայրամովն իրաքցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել այդ երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ:
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության օրակարգային հարցեր, մասնավորապես՝ տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, գիտության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության ոլորտներում գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային իրավիճակը։
Կողմերը կիսվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներով։
«Ջեյհուն Բայրամովը տեղեկություն է տրամադրել տարածաշրջանում հետհակամարտական իրավիճակի, վերականգնման, ականազերծման և խաղաղության ջանքերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերի վերաբերյալ», – նշվել է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունում։