30 Մայ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա

Թուրքիան մտահոգությամբ հետևում է Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցողին. նշվել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հնդկաստանի կողմից իրականացված հարձակումը պատերազմի վտանգ է ստեղծել, և «Անկարան դատապարտում է նման սադրիչ քայլերն ու հարձակումները, որոնք ուղղված են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ»։

Թուրքիան նաև կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ միակողմանի գործողություններից։

«Մենք հույս ունենք, որ տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն հնարավորինս շուտ, և կստեղծվեն անհրաժեշտ մեխանիզմներ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն։ Մենք աջակցում ենք Պակիստանի պահանջին՝ ապրիլի 22-ի ահաբեկչական հարձակման հետաքննություն անցկացնելու վերաբերյալ», – նշվել է հայտարարությունում։

Ռազմագերիներ