
Սերբիայի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին տեղափոխող ինքնաթիռը Բաքվի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելուց հետո սպասում է Մոսկվա թռչելու թույլտվության՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Tanjug գործակալությունը։
Վերջինիս տվյալներով՝ Վուչիչին տեղափոխող ինքնաթիռն այժմ սպասում է Ռուսաստանի Դաշնություն թռիչքը շարունակելու թույլտվության։ Սերբական Informer պորտալի տվյալներով՝ Բաքվում վայրէջքը կատարվել է Ռուսաստանի օդային տարածքում ՀՕՊ համակարգերի ակտիվության պատճառով։
Ավելի վաղ Вечерние новости թերթը հայտնել էր, որ Լիտվան և Լատվիան փակել են իրենց օդային տարածքը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռի համար, որը պատրաստվում է մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին: Ռուսաստանի Դաշնություն նրա այցի շրջանակներում նախատեսվում է Սերբիայի առաջնորդի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: