
Հնդկաստանը չի ցանկանում սրել լարվածությունը Պակիստանի հետ, սակայն խոստանում է կոշտ պատասխան հարձակման դեպքում․ ԱԳՆ
Հնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, սակայն կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի․ այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Մեր նպատակը վիճակը սրելը չէ: Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակում լինի, չպետք է կասկած լինի, որ կլինի շատ, շատ կոշտ պատասխան», – ասել է նա Նյու Դելիում հնդկական-իրանական համատեղ հանձնաժողովի նիստի բացման ժամանակ:
Ջայշանքարը հիշեցրել է, որ ապրիլի 22-ին հնդկական Ջամու և Քաշմիր միության տարածքում` Պահալգամում, խաղաղ բնակիչների դեմ տեղի ունեցած ահաբեկչությունը «ստիպել է Հնդկաստանին պատասխանել մայիսի 7-ին՝ թիրախավորելով անդրսահմանային ահաբեկչական ենթակառուցվածքը»։
«Մեր պատասխանը նպատակային ու հավասարակշռված էր»,- շեշտել է Հնդկաստանի արտգործնախարարը։