08 Մայ
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի փոքր» երկար է մնացել իշխանության ղեկին՝ 31 տարի

Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի փոքր» երկար է մնացել իշխանության ղեկին՝ 31 տարի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «մի փոքր ավելի երկար մնաց» իշխանության ղեկին՝ կառավարիչների երիտասարդ սերունդ պատրաստելու համար։

«Ինչպես խոստացել էի ձեզ. իրականում իշխանության է եկել նոր սերունդ։ Ես մի փոքր երկար մնացի, բայց համբերատար եղեք, քանի որ պետք է լինեն նաև փորձառու մարդիկ», – հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսի մայրաքաղաքում։

Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի բացման արարողության ժամանակ։ Բելառուսի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է դիտարկել և եզրակացություն անել այն մասին, թե «ինչի՞ է ընդունակ մեր երիտասարդությունը»։

Նա նաև կոչ է արել իր համաքաղաքացիներին մասնագիտորեն կատարել իրենց պարտականությունները աշխատավայրում։ «Ես ձեզանից ավելին չեմ պահանջում։ Մնացած ամեն ինչ մենք կորոշենք՝ յուրաքանչյուրն իր տեղում։ Որպես նախագահ՝ ես ինքս կզբաղվեմ իմ հարցերով։ Կառավարությունը՝ տնտեսությունով, վարչակազմը՝ քաղաքականությամբ, դիվանագիտությամբ և այլն։ Ամեն ինչ իր տեղում է, այս մեքենան պետք է աշխատի առանց խափանումների», – հայտարարել է Լուկաշենկոն։ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է 1994 թվականից։

2004 թվականի հոկտեմբերի 17-ին Բելառուսում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում՝ սահմանադրությունից հանվել է պետության ղեկավարի պաշտոնը երկու անընդմեջ ժամկետից ավելի զբաղեցնելու հնարավորությունը սահմանափակող դրույթը։ Դրանից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն ևս հինգ անգամ վերընտրվել է բարձրագույն պետական պաշտոնում։ Նա առաջատարն է ԱՊՀ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարքում՝ պաշտոնավարման տևողությամբ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ միասին։

Ռազմագերիներ