09 Մայ
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել

Կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել

Կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել՝ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրանում․ հաղորդում է РИА Новости գործակալությունը։

Կոնկլավին մասնակցում են Կարդինալական կոլեգիայի 133 անդամներ, որոնք չորեքշաբթի երեկոյան հանդիսավոր երդվել են գաղտնի պահել պապի ընտրությանը վերաբերող բոլոր մանրամասները։ Առաքելական աթոռի ընտրության համար անհրաժեշտ է հավաքել երկու երրորդի չափով որակական մեծամասնություն։ Գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև թեկնածուներից որևէ մեկը չստանա առնվազն 89 ընտրողի աջակցությունը։

Նախորդ երեկոյան Սիքստինյան կապելլայի ծխնելույզից բարձրացած սև ծուխը գրեթե երկու ժամ ուշացումով է հայտնվել, ինչը հարուցել է տարբեր ենթադրություններ՝ կապված ձգձգման հետ։ Իտալական ԶԼՄ-ները ենթադրել են, որ ձայների հաշվարկը դանդաղել է ընտրողների մեծ թվի պատճառով (2013 թ․ նրանց թիվը 115 էր), կամ որ ուշացումը կապված է կոնկլավի ծիսական պատրաստության երկար ընթացքի հետ։

Ռազմագերիներ