
Թբիլիսիում ընդդիրմադիրները Եվրոպայի օրվան նվիրված քայլերթի են դուրս եկել (լուսանկարներ, տեսանյութեր)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընդդիմադիր գործիչները համակիրների հետ Հանրապետության հրապարակից դեպի Եվրոպայի հրապարակ երթ են կազմակերպել՝ նվիրված Եվրոպայի օրվան։
«Մեր ուժը Եվրոպայում է։ Մեր ուժը միասնության մեջ է», — հայտարարում են հավաքվածները։
Երթին մասնակցում են ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդները, տարբեր հասարակական խմբեր, այդ թվում՝ գրողներ, հրատարակիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ։
Երթի մասնակիցները ձեռքում պահում են պաստառ՝ «Ուժը Եվրոպայում է, ուժը միասնության մեջ է» գրությամբ։ Նրանց ձեռքերում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Երթի մասնակիցների խոսքով՝ Վրաստանի զարգացման հեռանկարն հնարավոր է միայն եվրոպական և արևմտյան ինտեգրման պայմաններում։