
Կիևը համաձայն է բանակցությունների միայն անհապաղ հրադադարի պարագայում
Ուկրաինան պատրաստ է բանակցությունների միայն հրադադարի հաստատումից հետո. այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա պատերազմը դադարեցնելու ռուսական կողմի նախաձեռնությունը «լավ նշան» է որակել՝ նշելով, որ ամբողջ աշխարհը ավելի վաղ է սպասել դրան:
«Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կարող է ձեռք բերվել: Այս առումով ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է առանց նախապայամմների բանակցույթյուններ սկսել Ստամբուլում: